Քաղաքական

01.01.2021 12:53


Նախօրեին Ջաբրայիլի և Մարտունու ուղությունից 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել. Արցախի ԱԻՊԾ

Նախօրեին Ջաբրայիլի և Մարտունու ուղությունից 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել. Արցախի ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի և Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքներ կսկսվեն, թե ոչ»,-հավելեց Թադևոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը