Քաղաքական

02.01.2021 12:35


Թշնամուն հանձնված տարածքներից դուրս բերված հայ զինվորների մարմինները փտում են Կապանի մորգում. խայտառակ մանրամասներ (տեսանյութ)

Թշնամուն հանձնված տարածքներից դուրս բերված հայ զինվորների մարմինները փտում են Կապանի մորգում. խայտառակ մանրամասներ (տեսանյութ)

Ավելի քան երկու ամիս Արցախում եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ երեկ՝ հունվարի 1-ին, Հադրութից և Ֆիզուլիից դուրս է բերվել 7 հայ զինծառայողի դի:

Mediaport-ը հայտնում է, որ Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի մորգերում խայտառակ վիճակ է տիրում: Նրա փոխանցմամբ՝ Կապանի մորգի երկրորդ հարկում պարկերով տեղավորել են զոհված զիվորների մարմինները և բացել են պատուհանները: Տարածքում անհատանելի հոտ է տիրում:

«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում, գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղակեք, որ այդ մարմինները չփտեն, խոլերայի բուն է»,-դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասում է հարազատներին փնտրող քաղաքացին:

Այս խորագրի վերջին նյութերը