Լրահոս

02.01.2021 12:42


Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,-հավելեց Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մինչև օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը