Աշխարհ

06.01.2021 11:39


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են բաժանվել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են բաժանվել

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը ՝ ռեփեր Քանյե Ուեսթն, ամուսնալուծության եզրին են, հայտնում է PageSix-ը։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Քարդաշյանը վարձել է փաստաբան Լորու Վասերին, որը հայտնի է շոու-բիզնեսի աստղերի ամուսնալուծության գործերով։ «Նրանք թաքցնում են դա, բայց արել են»,-ընդգծել է պորտալի զրքուցակիցը։ Նրա խոսքով՝ զույգն առանձին է անցակցրել սուրբծննդյան տոները՝ «առանձին կյանքով ապրելու և հանգիստ հարթելու ամենը՝ բաժանվելու ու ամուսնալուծոելու համար»։

Երաժիշտի շրջապատից մեկ այլ աղբյուր պնդում է, որ Ուեսթը Քարդաշյանների ընտանիքն ու նրանց իրապատում-շոուն «անտանելի» է համարում։

Դեկտեմբերին աստղերի շրջապատից աղբյուրը հայտնել էր, որ զույգն առանձին կյանքով է ապրում։ «Քիմն իր աշխատանքն ու նախագծերն ունի, որոնք կարևոր են իր համար, Քանյեն՝ իրենը»,-նշել էր նա՝ հավելելով, որ Քիմի ու Քանյեի կյանքերը հազվադեպ են հատվում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը