Լրահոս

08.01.2021 11:26


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 361 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 361 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 361 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 415-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3604-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 573 է, ընդհանուր առողջացածներինը՝ 147 961, փաստացի բուժվողներինը՝ 9850։ Մեկ օրում արվել է 1700 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 604686 թեստ։

Այս խորագրի վերջին նյութերը