Քաղաքական

09.01.2021 17:08


Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)

Տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ:

Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը