Լրահոս

10.01.2021 11:50


Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ հարվածի արդյունքում Mercedes-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում BMW-ի վարորդ ներկայացած երիտասարդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Այս խորագրի վերջին նյութերը