Լրահոս

13.05.2011 13:04


Ծառուկյանն առաջարկում է նոր ֆորմատ

Ծառուկյանն առաջարկում է նոր ֆորմատ

Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկ երեկոյան իրեն պատկանող կոնյակի գործարանի նորակառույց սրահում Գագիկ Ծառուկյանը հանդիպման էր հրավիրել երկրի գիտական, մշակութային և կրթական էլիտայի մոտ 70 ներկայացուցիչների: Բացման խոսքում Ծառուկյանը շեշտել է, որ իր համար կուսակցական պատկանելիությունը որևէ նշանակություն չունի և առաջարկել է ոլորտ առ ոլորտ դասակարգել առկա խնդիրները, դրանց լուծումներին տալ ծրագրային տեսք և լայն ֆորմատով մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին:

Հանդիպումը տևել է նախատեսվածից 1-2 ժամ ավել, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները և ներգավել նաև նոր մարդկանց: Մասնակիցներից մեկի դիտարկմամբ այս հանդիպումը զարմանալիորեն նման էր նույն օրերին ՌԴ վարչապետ Վ. Պուտինի նախաձեռնած ազգային ճակատի ֆորմատին:

Այս խորագրի վերջին նյութերը