Լրահոս

13.05.2011 13:44


Կիրո Մանոյան. «Այս վիճակում հայ–թուրքական արձանագրությունները միայն թուրքական կողմին կարող են օգուտ բերել»

Կիրո Մանոյան. «Այս վիճակում հայ–թուրքական արձանագրությունները  միայն թուրքական կողմին կարող են օգուտ բերել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, խոսելով հայ–թուրքական հարաբերությունների մասին, ասել է, թե Հայաստան–Թուրքիա բանակցային գործընթացը վաղուց փակուղի է մտել, քանի որ Թուրքիան որպես նախապայման օգտագործում է ԼՂՀ հակամարտությունը:

–Չնայած մեր  երկրի ղեկավարությունը մի քանի  հայտարարություններ արել է այս առիթով, բայց  մենք շարունակում ենք պնդել, որ ճիշտ կլինի այդ հայտարարությունները  եզրափակել նրանով, որ Հայաստանը հետ վերցնի ստորագրություններն այդ արձանագրություններից,–ասել  է նա:

Ըստ  Կիրո Մանոյանի՝ այս վիճակում արձանագրություններն  օգուտ են բերում միայն Թուրքիային, քանի որ արդեն որոշ երկրներ և առավելապես ԱՄՆ–ը սկսել են դրանք մեկնաբանել այնպես, ինչպես թուրքական կողմը և ներկայացնել այսպես՝ ինչո՞ւ ոչ, եթե տարածաշրջանի համար հայ–թուրքական հարաբերությունները խաղաղություն  կբերեն, ապա մեկ փաթեթում կարելի է լուծել  նաև  Արցախի  հարցը։ Սակայն դա, ըստ նրա, մեզ համար անընդունելի  է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը