Լրահոս

13.05.2011 13:57


Կիրո Մանոյան. «Ֆրանսիայի համար կարևոր էր, որ իրենք չերևան հակաթուրք»

Կիրո Մանոյան. «Ֆրանսիայի համար կարևոր էր, որ իրենք չերևան հակաթուրք»

Անդրադառնալով Ֆրանսիայի  Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող բանաձևը չքննարկելուն՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, թե Ֆրանսիայի նախագահ Սարկոզին դեմ էր, և նա հենց սկզբից պատրաստել էր Սենատին:

–Սա ոչ այդքան Թուրքիայի լոբբիի հաղթանակն է, ինչքան Ֆրանսիայի դիրքորոշման արտահայտումը: Կարևոր էր, որ իրենք չերևան հակաթուրք, չնայած որ դեմ են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Թուրքիան և Ադրբեջանը միասին են պայքարում և շարունակում են իրենց վարած քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ուղղությամբ,–ասել  է նա:

Ըստ  Կիրո Մանոյանի՝ չնայած այն բանին, որ հրեաների ողջակիզման մասին նմանատիպ օրենք կա, սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող բանաձևը  Ֆրանսիայի Սենատի  արդարադատության հանձնաժողովն այնուամենյանիվ համարում է խոսքի  ազատության սահմանփակում, բացի դա՝ Գերմանիան Հոլոքոստը չի ժխտել, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականությամբ է զբաղված, և Ֆրանսիան չի ցանկանում ավելի փչացնել հարաբերությունները նրա հետ։

Հրացին, թե պե՞տք է հայ համայնքը  դաս տա Ֆրանսիայի իշխանություններին և մոտեցող ընտրությունների ժամանակ իր  ձայները ոչ թե գործող իշխանւթյունների օգտին տա, այլ  մյուս թեկնածուների, Կիրո Մանոյանը  պատասխանել է, թե հայ համայնքը պետք է մեկ միասնական քվե ունենա, և դա պետք է որոշվի  համընդհանուր կերպով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը