Քաղաքական

12.01.2021 15:56


Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից հետո ունենք անդամալույծ կառավարություն, որը հատուկ ծրագիր է իրականացնում՝ մշակված ոչ մեր երկրում. Աբգար Ափինյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից հետո ունենք անդամալույծ կառավարություն, որը հատուկ ծրագիր է իրականացնում՝ մշակված ոչ մեր երկրում. Աբգար Ափինյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից հետո մենք ունենք անդամալույծ կառավարություն, դրա ականատեսն ենք բոլորս, իսկ իր կաշվի վրա դա զգում են հայաթափվող, թշնամուն հանձնվող գյուղերի բնակիչները, սակայն իր հողն ու հայրենիքը պաշտպանող նույն այդ ժողովրդին հալածելիս ոստիկանությունը կիրառում է անհամաչափ ուժ, այստեղ վրիպումի կամ սխալի խոսելու մասին հիմք բնավ չունենք: Այս մասին մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հավաքին ասաց գրողների համահայկական միության նախագահ Աբգար Ափինյանը:

«Բանն այն է, որ կառավարությունը հատուկ ծրագիր է իրականացնում, ցավոք, մշակված ոչ մեր երկրում: Այդ դավաճանական ծրագրի իսկությունը վատթարագույն դրսևորումն ունեցավ հատկապես մշակույթի ոլորտում, երբ տգետ ու ազգադավ այս նորերի կողմից հնչեց Նարեկացուն մոռանալու կոչը, երբ հայ գրականության դպրոցական դասագրքերը փորձեցին լցնել արդի գրականության տականքը, որ այդ տխեղձ գրվածքներով խեղեն սերունդների հոգին, երբ գրքի երևանյան փառատոնում Հայաստանի լավագույն բանաստեղծ ճանաչվեց մի հեղինակուհի, որը հայտնի է սեռական օրգաններին նվիրված գրվածքներով, երբ Մոսկվայի գրական փառատոնում Հայաստանը ներկայացնելու պատիվը տրվեց «էշ գզողին»՝ ռուս ընթերցողին պատմելու համար, որ հայ տղամարդիկ զբաղված են գյուղերում ավանակների հետ սեռական հարաբերությամբ, արդեն պարզ էր՝ արվածն ուղղված է մեր մշակույթի սրտին: Սրանց հայ մշակույթի երկնքում սավառնող արծիվներ պետք չեն, սրանք Հայաստանն ուզում են դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»,-հայտարարեց նա:

Նա ընդգծեց, որ այժմ արդեն պարզ է, թե ինչու էին մերժվում իրենց ներկայացրած ծրագրերը Խրիմյան Հայրիկի, Ստեփան Զորյանի, Համո Սահյանի, մեր գրականության ու մշակույթի մյուս մեծերի մասին, նպատակը մեկն էր՝ կազմաքանդել գիտությունն ուկրթությունը, այլասերել հայ մշակույթը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը