Լրահոս

15.01.2021 14:36


Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գևորգ Էմինի հուշարձանի կատվի քանդակը գողանալու դեպքի առթիվ

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գևորգ Էմինի հուշարձանի կատվի քանդակը գողանալու դեպքի առթիվ

Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ հունվարի 14-ի գիշերը գողացել են Երեւանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող կատվի քանդակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը