Քաղաքական

18.01.2021 19:02


«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից (տեսանյութ)

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից (տեսանյութ)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունները համարում է անարդյունավետ: Այս մասին նա ասել է երկուշաբթի կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում, տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ՌԴ նախարարը նշել է, որ հայ պաշտոնյաների որոշ հայտարարություններ լարվածություն են առաջացնում:

«Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից: 44-օրյա պատերազմը սկսելուց առաջ մենք ականատես ենք եղել Ղարաբաղից արված կամ Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունների. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Բառը ստանում է նյութական ուժ: Այս պարագայում տարբեր կողմերի բառերը դարձել են շատ բացասական նյութական ուժ»,-հավելել է Լավրովը:

Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչու հայ պաշտոնյաները թույլտվություն չեն հարցնում Ադրբեջանից Ղարաբաղ այցելելու համար, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի և Ղարաբաղի կապի խզման հարցը երբևէ չի քննարկվել:

«Եթե մենք բոլորս համաձայն ենք, իսկ մենք համաձայն ենք, որ Ղարաբաղի հայերը կապ պահեն Հայաստանի հայերի հետ, ապա որևէ պատճառ չեմ տեսնում դրան խոչընդոտելու համար: Հայ պաշտոնյաները ներգրավված են Ղարաբաղում մարդասիրական ներդրում ունենալու գործընթացում, որը Բաքվի կողմից ոչ մի բացասական արձագանքի չի արժանանում և տարօրինակ կլիներ, եթե լիներ հակառակը»,-ավելացրել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը պատերազմից դեռևս շատ առաջ արել էր այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տեսանյութը դիտել 1:30:00-ից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը