Լրահոս

21.01.2021 09:41


Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է. Ապարանի տարածաշրջանում բուք է

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է. Ապարանի տարածաշրջանում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։

Այս խորագրի վերջին նյութերը