Լրահոս

22.01.2021 13:07


Շղթայական ավտովթար Վանաձորում, բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքնաները, ВАЗ 2106-ն էլ բախվել է կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին․ կա 5 վիրավոր

Շղթայական ավտովթար Վանաձորում, բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքնաները, ВАЗ 2106-ն էլ բախվել է կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Mercedes և ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքնաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքնան էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով 5 հոգի, բժշկական հետազոտման նպատակով, դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը