Աշխարհ

25.01.2021 10:01


ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել

ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել Ինդիանապոլիս քաղաքում, հաղորդում է CNN-ը։

Կրակոցների մասին ոստիկանությունը տեղեկություն է ստացել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4։00-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկզբում հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած դեռահասի։

Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ կրակոցներ են հնչել նաև հարևան թաղամասում, որտեղ հայտնաբերվել են հինգ դիեր․ զոհերի թվում է նաև հղի կին։

Ոստիկանությունում կարծում են, որ խոսքը կանխամտածված սպանության մասին է։ Հետաքննությանը մասնակցում է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ): Իրավապահները ենթադրում են, որ չարագործը միայնակ չի գործել, իսկ քաղաքապետ Ջո Հոգսեթը տեղի ունեցածը որակել է «կանխամտածված զանգվածային սպանություն»։

Հաղորդում է, որ կասկածյալներ և ձերբակալվածներ դեռևս չկան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը