Աշխարհ

25.01.2021 19:06


Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին
Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը