Լրահոս

26.01.2021 12:28


Կոտայքի մարզում բախվել են BMW ու SEAT մակնիշի ավտոմեքենաները․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են BMW ու SEAT մակնիշի ավտոմեքենաները․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 44 կմ հատվածում՝ դեպի Սևան ուղղությամբ, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 64-ամյա Գագիկ Հարությունյանի վարած BMW մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 46-ամյա Ռուստամ Աբրահամյանի վարած SEAT մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ․Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 48-ամյա Գագիկ Կարապետյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը