Քաղաքական

26.01.2021 16:15


Որոտան և Արփա գետերի` Սևանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են․ նախարար

Որոտան և Արփա գետերի` Սևանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են․ նախարար

Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարը պարզաբանեց, որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են:

«Մենք ուսումնասիրել ենք մեր հայրենակիցների բոլոր ահազանգերը, նրանց հայտնած մտահոգությունը եւ մեր մեկնաբանությունների հետ միասին ուղարկել ենք պաշտպանության նախարարություն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ»,-հավելեց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը