Աշխարհ

26.01.2021 19:44


Պատերազմին մասնակցած որոշ ադրբեջանցիներ ինքնասպանության փորձ են արել. ԶԼՄ

Պատերազմին մասնակցած որոշ ադրբեջանցիներ ինքնասպանության փորձ են արել. ԶԼՄ

Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության քաղաքականության բաժնի վարիչ Բաբեկ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենց հոգեբանների աջակցության շնորհիվ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների ինքնասպանության մի քանի փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուսեյնովն ասել է, որ այդ մարդկանց հոգեբանական աջակցությունն իրականացվում է առցանց ռեժիմով։

Հիմա աշխատում են հինգ պրոֆեսիոնալ հոգեբաններ։ Անհրաժեշտության դեպքում նրանք խորհրդակցություններ են անցկացնում նաև տանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը