Աշխարհ

29.01.2021 09:35


Կորոնավիրուսից 88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը

Կորոնավիրուսից 88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը

Կյանքի 88֊րդ տարում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌԴ աշխատանքի հերոս Վասիլի Լանովոյը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հունվարի սկզբին Լանովոյն ու նրա կինը կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ հոսպիտալացվել էին, ավելի ուշ հաղորդվել էր նրա առողջական վիճակի վատթարացման և վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու մասին։

Լանովոյը խաղացել է ավելի քան 50 դեր, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը