Աշխարհ

29.01.2021 19:15


Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իլոն Մասկի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իլոն Մասկի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ։

Կողմերը քննարկել են Թուրքիայում մի շարք ոլորտների զարգացման հնարավորությունները, մասնավորապես տիեզերագնացության տեխնոլոգիաների ոլորտը։

Ավելի վաղ SpaceX ընկերությունը տիեզերք էր արձակել հինգերորդ սերնդի թուրքական Türksat 5A գեոստացիոնար հեռահաղորդակցային արբանյակը, որը տիեզերք էր հասցվել Falcon 9 հրթիռի միջոցով։ Արձակումը տեղի էր ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանին գտնվող տիեզերակայանից։

Հիշեցնենք, որ Էրդողանն ու Մասկը առերես հանդիպել են 2017թ-ին, որի ընթացքում քննարկվել են Tesla, SpaceX ընկերությունների համագործակցությունը թուրքական ընկերությունների հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը