Քաղաքական

30.01.2021 09:56


Ինձ համար լրիվ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը․ Ալեքսեյ Մարտինով

Ինձ համար լրիվ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը․ Ալեքսեյ Մարտինով

Dejavu տելեգրամյան ալիքը մեջբերել է Նորագույն երկրների հետազոտման կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովի խոսքերը․

«Ինձ համար լրիվ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը։ Նա ասում է, որ ինձ պետք է հեռացնի ժողովուրդը, թե չէ` չեմ հեռանա։ Ժողովուրդը վերջին անգամ պաշտոնից երկրի ղեկավարին հեռացրել է Աֆրիկյան երկրում` Գամբիայում։ Ի՞նչ է նշանակում ժողովուրդը հեռացնի։ Դու եկել ես իշխանության մի վիճակում, որի ժամանակ Հայաստանը փաստացի հսկել է Արցախը և 7 շրջանները։ Քո վարչապետության ընթացքում իրավիճակը գլխիվայր շուռ է եկել։ Հայաստանը այլևս չի հսկում Արցախը և 7 շրջանները։ Բա՞ եթե դա ինքնակամ հեռանալու պատճառ չէ, այդ դեպքում ի՞նչն է քո համար ինքնակամ հեռանալու պատճառ։ Մեղմ ասած` անտրամաբանական է»։

Այս խորագրի վերջին նյութերը