Լրահոս

30.01.2021 11:25


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 173 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 173 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 173 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 901-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3837-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 404 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157314, փաստացի բուժվողներինը՝ 5750: Մեկ օրում արվել է 1767 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 646 563 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը