Լրահոս

30.01.2021 12:33


Արագածոտնի մարզում բախվել են 2 Mercedes ու բեռնատար ГАЗель-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածը պատերազմից էր վերադարձել

Արագածոտնի մարզում բախվել են 2 Mercedes ու բեռնատար ГАЗель-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածը պատերազմից էր վերադարձել

Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 56 կմ-ին բախվել են 2 Mercedes և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com- վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով էլ ГАЗель-ն ու Mercedes-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ վթարի վայրում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչները՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է։

Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր էր՝ կոչումով մայոր, և պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է կռվի դաշտում և վիրավորում ստացած վերադարձել է տուն։

Այս խորագրի վերջին նյութերը