Լրահոս

31.01.2021 09:59


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայողներ, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ

Այս խորագրի վերջին նյութերը