Քաղաքական

31.01.2021 14:20


Աննա Հակոբյանը լուսադեմին մեկնել է ԱՄՆ

Աննա Հակոբյանը լուսադեմին մեկնել է ԱՄՆ

Mediaport-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կինը լուսադեմին՝ 02:50-ին, Զվարթնոց օդանավակայանից մեկնել է Դոհա, որտեղից մեկնելու է Լոս Անջելես:

Նա եղել է երկու զինված «ախրանիկների» ուղեկցությամբ:

Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնելուց առաջ կամ որևէ տեղից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը ֆոտոսեսիաներ է կազմակերպում զոհված հերոսների ընտանիքների հետ՝ երկրից իր բացակայությունը քողարկելու համար:

Հիշեցնենք, որ հին նոր տարին Մոսկվայի էլիտար ռեստորաններում տոնելուց, իսկ ժամանացը «Большой театр»-ում վայելելուց հետո Հայաստան վերադառնալուց օրեր անց, նա այցելել էր զոհված ոստիկանի ընտանիքին, իսկ երեկ, ԱՄՆ վոյաժից մեկ օր առաջ՝ զոհված լեյտենանտի ընտանիքին:

Այս խորագրի վերջին նյութերը