Աշխարհ

01.02.2021 09:26


«Ռոմա»-ն հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վերոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն կարողացավ արագ առաջ անցնել հաշվի մեջ: 20-րդ րոպեին աչքի ընկավ Մանչինին: Այնուհետ շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը: «Գայլերն» առաջին կեսում խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մայորալը: «Վերոնա»-ն երկորրդ կեսում խփեց միայն հեղինակությոն գնդակը: «Ռոմա»-«Վերոնա»` 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո մայրաքաղաքային թիմը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և 3-րդն է: «Ռոման» ունի 40 միավոր: Առաջատարը 46 միավորով «Միլան»-ն է:

Այս խորագրի վերջին նյութերը