Լրահոս

01.02.2021 09:35


Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը