Քաղաքական

01.02.2021 13:04


«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ»․ Մեդվեդև

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ»․ Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ria.ru-ն։

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր, ինչպես նաև Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»,-հայտարարել է նա՝ պատասխանելով ռուս լրագրողների՝ ԼՂ կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին հարցին։

Մեդվեդևի խոսքով՝ «Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են հաստատել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով և ընդհանուր իրավիճակը վերահսկելու համար համատեղ կենտրոն է ստեղծվել»։

Այս խորագրի վերջին նյութերը