Քաղաքական

02.02.2021 12:19


«Ականջ ծամող» իմքայլականը նոր պաշտոն կստանա

«Ականջ ծամող» իմքայլականը նոր պաշտոն կստանա

Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահi պաշտոնի համար առաջադրել է Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։

Նուարդ Վարդանյանը հանրությանը թերևս հայտնի է ականջ ծամելու մասին իր գրառմամբ. «Սա ձեզ համար 90-ականները չի,որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականնեի երեխա,ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու,որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»,-գրել էր նա ամիսներ առաջ:

Նուարդ Վարդանյանն իմքայլական պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը