Աշխարհ

02.02.2021 22:40


Թուրքիայի արևմուտքում մոլեգնում են ջրհեղեղները

Թուրքիայի արևմուտքում մոլեգնում են ջրհեղեղները

Իզմիրի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել անհարկի փողոց դուրս չգալ բնակավայրի մի շարք տարածքներում ջրհեղեղի պատճառով:

«Խնդրում եմ՝ առանց հատուկ անհրաժեշտության փողոց դուրս չգա՛ք և մի՛ օգտագործեք ձեր սեփական տրանսպորտային միջոցները»,-քաղաքի վարչակազմին է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Իզմիրի մի քանի թաղամասերի, այդ թվում՝ Ալիաղայի, Ֆոչայի և Դիքիլիի փողոցները:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը