Քաղաքական

04.02.2021 10:28


Հայաստանը կանգնած է խաչմերուկում՝ թուրքական վերահսկողություն կամ ռևանշ․ Արամ Գաբրելյանով

Հայաստանը կանգնած է խաչմերուկում՝ թուրքական վերահսկողություն կամ ռևանշ․ Արամ Գաբրելյանով

Փաշինյանը և նրա ամբողջ թիմը չեն կարողանում պետություն կառավարել։ Իր տելեգրամյան ալիքում գրում է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։

«Կարծում եմ, վարչապետը ինքն էլ շատ լավ գիտակցում է դա և այդ պատճառով ջղաձգորեն փորձում է ինչ-որ կոսմետիկ գործողություններ անել՝ պետական կառավարման փլուզվող շենքը զարդարելու համար։ Բայց դա հնարավոր չէ անել՝ հիմքը վերջնականապես ճագ է տվել և օր օրի դրա ամրությունը փլուզվում է։ Նիկոլը մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, նա շոշափել է այդ ելքը իր կյանքի փրկության համար, և ջղաձգորեն թուրքահայերի օգնությամբ, որոնք իշխանությունում շատ են Նիկոլի գալուստի հետ, ներդնել հանրային գիտակցության մեջ։

Փաստացի Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Պետությունը աղետից դուրս գալու երկու ելք ունի, որում նա հայտնվել է «Իմ քայլի» միջոցով, թուրքական վերահսկողություն կամ ռևանշ։ Կարևոր չէ ինչ ռևանշ՝ ռազմական, քաղաքական, հոգեբանական։ Բայց՝ ռևանշ։ Կա՞ն արդյոք Հայաստանը ռևանշի տանող ուժեր։

Ըստ ինձ, դեռ մարդ կա, որը իր մտավոր, կազմակերպչական, հոգեբանական և կամային ունակությունների շնորհիվ ունակ է Հայաստանը բերել վերածննդի։ Եւ դուք գիտեք այդ մարդուն՝ Ռոբերտ Քոչարյանն է։ Բոլոր անալոգիաները թերի են, բայց Հայաստանը հիմա այն վիճակում է, որում հայտնվեց Ռուսաստանը Խասավյուրտում համաձայնագիր կնքելուց հետո։ Այն ժամանակ Ռուսաստանի էլիտաներն արեցին միակ ճիշտ ընտրությունը՝ գտան Վլադիմիր Պուտինին։ Հետոն հայտնի է։ Պուտինը հաղթեց և փրկեց Ռուսաստանը ամբողջական փլուզումից։

Եթե վերաձևակերպենք սովետական լոզունգը, ասում ենք՝ Քոչարյան, հասկանում ենք՝ Պուտին։ Հայաստանն այլ տարբերակ պարզապես չունի։

Քաղաքականության մեջ այդպես լինում է՝ Հայրենիքը կամ դանդաղ մահ թուրքական գրկում»,-եզրափակում է նա։

Այս խորագրի վերջին նյութերը