Աշխարհ

04.02.2021 18:40


Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի տնից 500 զույգ սպորտային կոշիկ է տեղափոխել

Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի տնից 500 զույգ սպորտային կոշիկ է տեղափոխել

Քանյե Ուեսթն արտասովոր լուռ է եղել վերջին շաբաթների ընթացքում, երբ հունվարի սկզբին հայտնի է դարձել նրա ու Քիմ Քարդաշյանի բաժանման մասին։ Նախորդ ամիս լուրեր էին պտտվում, որ Քարդաշյանն ու Ուեսթը սկսել են ամուսնության հարցերով խորհրդատվության գնալ, սակայն տեղեկություններ տարածվեցին, որ նրանք նույնպիսի արագությամբ հրաժարվել են դրանցից։

Այժմ արդեն տեղեկություններ կան, որ Ուեսթը հավաքում է իր իրերը, մասնավորապես մարզակոշիկները։ Page Six-ի (լրատվամիջոցը, որն առաջինն է հայտնել բաժանման մասին) տեղեկություններով՝ Ուեսթը զբաղված է եղել տնից իր իրերը դուրս բերելով այն ժամանակ, երբ Քադաշյանն ընտանիքի հետ գտնվում է Թերքս և Կայկոս կղզիներում։

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Ուեսթը Կալաբասասում գտնվող առանձնատունը լքել է 500 մարզակոշիկով։ «Երկուսն էլ զգում էին, որ առանց իրենց տանը նվազ դրամատիկ կլիներ»,-հայտնել է աղբյուրը։

Հունվարի 5-ին «Page Six»-ը հայտնել է, որ Քարդաշյանի և Ուեսթի ամուսնալուծությունն «անխուսափելի» է։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը