Լրահոս

04.02.2021 17:44


Շիրակի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով, մոտ 90 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Շիրակի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով, մոտ 90 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 12։15-ի սահմաններում Կրասար գյուղի բնակիչ 26-ամյա Մանուկ Հովհաննիսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 90 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ․Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը