Լրահոս

05.02.2021 22:35


Մետրոպոլիտենի ոստիկանները ռազմամթերք և սառը զենք են հայտնաբերել (տեսանյութ)

Մետրոպոլիտենի ոստիկանները ռազմամթերք և սառը զենք են հայտնաբերել (տեսանյութ)

Փետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթյա բացովի մահակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը