Լրահոս

06.02.2021 13:33


Արարատի մարզում 28-ամյա վարորդը Ford Transit-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ դին մեքենայից դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ

Արարատի մարզում 28-ամյա վարորդը Ford Transit-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ դին մեքենայից դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ավետիսյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և, կողաշրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տ․Ավետիսյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարաներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով են միայն կարողացել դին դուրս բերել ավտոմեքենայից։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը