Աշխարհ

07.02.2021 08:53


«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին կեսում վիճակագրությամբ «Ռոմա»-ն առավելություն ուներ, սակայն հաշիվն առաջինը բացեց «Յուվենտուս»-ը: 13-րդ րոպեին աչքի ընկավ Ռոնալդուն: Երկրորդ կեսում կրկնվեց նույն սցենարը` գնդակին հիմնականում տիրում էր «Ռոմա»-ին, սակայն կրկին գոլ խփեց «Ծեր սինյորան»: Ինքնագոլի հեղինակ դարձավ Իբայնիեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մի շարք հնարավորություններ ուներ աչքի ընկնելու համար և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Յուվենտուս»-ը շրջանցեց «Ռոմա»-ին մրցաշարային աղյուսակում և այժմ 3-րդն է: «Գայլերը» 4-րդն է:

Այս խորագրի վերջին նյութերը