Լրահոս

09.02.2021 15:50


Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը

Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը

Air Arabia ավիաընկերությունը փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը