Լրահոս

09.02.2021 16:07


Երևանում 20-ամյա աղջիկը 11-րդ հարկից ընկել է․ պարզվում է՝ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար

Երևանում 20-ամյա աղջիկը 11-րդ հարկից ընկել է․ պարզվում է՝ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։

Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։

Այս պահին նշված վայրում աշխատում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ պարզելու համար տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար։

Այս խորագրի վերջին նյութերը