Աշխարհ

10.02.2021 22:40


Ադրբեջանն ու Վրաստանը բանակցում են Կուր գետի ջրերի կառավարման շուրջ

Ադրբեջանն ու Վրաստանը բանակցում են Կուր գետի ջրերի կառավարման շուրջ

Ներկայումս վրացական կողմի հետ բանակցություններ են տարվում Կուր գետի ջրերի բաշխման և կառավարման հետ կապված խնդիրները լուծելու համար: Այս մասին «Փորձագետի ժամ» ծրագրում ասել է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Մութալիմ Աբդուլհասանովը. հայտնում է Trend-ը:

Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում այդ հարցով Վրաստանի հետ համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ։ «Մենք փորձում ենք ավարտել Վրաստանի հետ տարվող աշխատանքները այս նախագծի նախապատրաստման ուղղությամբ և շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ»,-հավելել է Աբդուլհասանովը:

Նա նաև նշել է, որ այժմ Մինգեչաուրի ջրամբարում ջրի մակարդակը 1մ 16 սմ-ով բարձր է՝ նախորդ տարվա համեմատ, դա անցած տարվա խնայողական ռեժիմի արդյունքն է։

Հիշեցնենք, որ 2020 թ. ամռանը Ադրբեջանում գետերը ցամաքել էին, ինչի արդյունքում երկիրը երաշտի վտանգի առաջ էր կանգնել։ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանին առանց մի կրակոցի հանձնվեց Քարվաճառի շրջանը, որը հարուստ է ջրային հսկայական պաշարներով։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը