Լրահոս

10.02.2021 21:45


Արմավիրի ոստիկաններն իրացրին օպերատիվ տվյալներն ու հայտնաբերեցին թմրանյութը (տեսանյութ)

Արմավիրի ոստիկաններն իրացրին օպերատիվ տվյալներն ու հայտնաբերեցին թմրանյութը (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նալբանդյան գյուղից բաժին բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու՝ «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ: Բացի վարորդից մեքենայում էին ևս երեք հոգի` Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ: Նրանցից մեկի` Արմավիր գյուղի 35-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է ծխած գլանակ` լցված յուրահատուկ սուր հոտ ունեցող, դեղնականաչավուն մարիխուանայի նմանվող զանգվածով:

Հաջորդ օրը ոստիկանները զննել են նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ու կնիքված «Նիսանը»: Վարորդի և հետևի ուղևորի ոտքերի տակ փռած գորգերի վրայից հայտնաբերվել են ընդհանուր 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը