Լրահոս

11.02.2021 09:45


Ջուջևանում 35-ամյա վարորդը ВАЗ 2101-ով բախվել է ՊՆ դասակի հրամանատարի Mercedes-ին. 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ջուջևանում 35-ամյա վարորդը ВАЗ 2101-ով բախվել է ՊՆ դասակի հրամանատարի Mercedes-ին. 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը ВАЗ 2101-ի վարորդի տղան է:

Այս խորագրի վերջին նյութերը