Լրահոս

11.02.2021 19:15


Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Նատալյա Չ.-ն, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը