Աշխարհ

15.02.2021 18:40


«Սուտ և կեղտոտ մանիպուլիացիաներ». Մանուկյանն ակնարկել է Բուզովայի դավաճանության մասին

«Սուտ և կեղտոտ մանիպուլիացիաներ». Մանուկյանն ակնարկել է Բուզովայի դավաճանության մասին

Հայտնի ռեփեր Դավիթ Մանուկյանը, ինչպեսև նրա նախկին սիրելին՝ Օլգա Բուզովան, դժվարությամբ է հաղթահարում բաժանությունը։ Երիտասարդ զույգն արդեն մոտ էր ամուսնության ու երազում էր երեխաների մասին, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել։

Երաժիշտից բաժանվելուց հետո հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ երկար ամիսների ընթացքում ինքը ստիպված է եղել դիմանալ դավաճանությունների և նվաստացուցյչ վերաբերմունքի։ Հիասթափված Բուզովան նշել է, որ Դավան պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, և որոշները հավատացել են դրան։

Ռեփերը երկար ժամանակ չի մեկնաբանել նախկին սիրելիի հայտարարությունները, սակայն ամեն բան սահման ունի։ «Դա դավաճանություն է։ Եթե այդքան վատն ես խոսում մարդու մասին, չես հարգում քեզ»,-«Պարեր աստղերի հետ» հաղորդման եթերում հայտարարել է նա։

Մանուկյանը չի կարողացել շոուի ընթացքում չանդրադառնալ սիրո ու ցավի թեմային։ Ինչպես և մրցույթի մյուս մասնակիցները, նա և պրոֆեսիոնալ պարուհի Դարյա Պալեյը մշտապես ստիպված են կիրք, զգացմունքային, հուզառատ համարներ ցուցադրել։ Խորասուզվելով հիասքանչ զուգընկերոջ հետ «սիրավեպում»՝ Դավիթն ամեն անգամ ուժեղ ցավ է զգում՝ հիշելով Օլգայի մասին։

«Երբ քեզ նվիրում ես ամբողջությամբ, իսկ քեզ վրա ցեխ են շպրտում… Սերը շատ դաժան է։ Ես սեր չեմ ուզում, ես հասկացա դա։ Երևում է՝ ինձ համար այդպես ավելի հեշտ է։ Դու մարդու առաջ բացվում ես ամբողջ հոգով, իսկ նա բացասականն է ուղղում քեզ։ Սերը հարգանք է միմյանց նկատմամբ։ Այնտեղ, ուր սուտ և կեղտոտ մանիպուլիացիաներ են, սեր չկա»,-Ura.ru-ն մեջբերել է Մանուկյանի խոսքերը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը