Աշխարհ

15.02.2021 21:21


Քիմ Քարդաշյանը SKIMS-ի նոր Վալենտինյան հավաքածուի ֆոտոշարքից թարմ լուսանկար է հրապարակել (լուսանկար, տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը SKIMS-ի նոր Վալենտինյան հավաքածուի ֆոտոշարքից թարմ լուսանկար է հրապարակել (լուսանկար, տեսանյութ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում SKIMS ապրանքանիշի նոր Վալենտինյան ֆոտոշարքից ևս մեկ լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Լուսանկարում երկար արձակված վարսերով և մեղմ շագանակագույն երանգներով դիմահարդարմամբ 40-ամյա հեռուստաաստղը կրում է բաց մարմնագույն լողազգեստ, ոսկեգույն շղթաներ, իսկ ձեռքին վարդագույն վարդ է: Լուսանկարի հրապարակումը խթանել է երեկ վաճառքի հանված նոր հավաքածուի վաճառքը, որի վարդագույն և կարմիր լողազգեստների տեսականին նույն օրվա ընթացքում սպառվել է:

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքին կից, որին մասնակցել էին Քարդաշյանի կրտսեր քույրերը՝ Քենդալ և Քայլի Ջեներները, իրապատում շոուի աստղը նոր հավաքածուն անվանել էր մինչ այժմ իրենց «ամենասեքսուալ» հավաքածուն:

Տեղեկությունների համաձայն, Քարդաշյանը Վալենտինի տոնն անցկացրել է տանը՝ երեխաների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին:


Coming up roses: Kim Kardashian, 40, continues to promote her sexy lingerie SKIMS line as she bares her famous curves in a nude set she says is 'so comfortable, you'll feel naked' while holding a pink rose
Sweet treats: The sexy shoot featured loads of sugary desserts as Kim licked whipped cream off her stomach and played with frosting

Famous curves: The reality star treated her fans to a close up of her famous curves as she was oiled up on set while wearing a red G-string A little messy: The type-A mother of four prefers to control any messes in her life on set
Sexiest shoot: She enlisted the help of super famous half-sisters Kendall and Kylie as they showed off the versatility of her SKIMS lingerie
Single: In the past West has gone overboard on Valentine's Day even hiring saxophone legend Kenny G; pictured 2019

Այս խորագրի վերջին նյութերը