Քաղաքական

15.02.2021 19:44


Դավիթ Բեկ գյուղի հետ կապված կտեսնենք այն պատկերը, որը եղավ մյուս տարածքների պարագայում. այս Կառավարությունը պատրաստ է քայլ առ քայլ զիջել մեր հայրենիքի տարբեր հատվածներ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Դավիթ Բեկ գյուղի հետ կապված կտեսնենք այն պատկերը, որը եղավ մյուս տարածքների պարագայում. այս Կառավարությունը պատրաստ է քայլ առ քայլ զիջել մեր հայրենիքի տարբեր հատվածներ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Սովորաբար այն, ինչ այս Կառավարությունն է հայտարարում և խոսում, կյանքը ցույց տվեց, որ դա իրականության հետ կապ և առնչություն չունի: Սա սուտասանների, չարիքի Կառավարություն է, իսկ մեր շարժումը շարունակվում է, ամսի 20-ին կլինի մեր գլխավոր հավաքը, բողոքի, անհնազանդության ակցիաները Երևանում և Երևանից դուրս. օր առաջ այս իշխանությանը պետք է հեռացնենք, որպեսզի փրկենք մեր երկիրը: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ես հիմա էլ եմ ասում, որ այս սրիկաների Կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ: Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկ գյուղի հետ կապված լուրջ խնդիրներ կան, և տեսնելու ենք այն պատկերը, որը եղավ մյուս տարածքների պարագայում: Իմ մոտ չկան փաստաթղթեր, բայց կա տեղեկություն, որ հիմա քննարկվում է այդ հարցը. սա է իրականությունը: Այս Կառավարությունը վաղուց որևէ առնչություն չունի ՀՀ-ի հայ ժողովրդի հետ և այն սպասարկում է այլ երկրների շահեր»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հանրությանը ևս մեկ անգամ կոչ արեց, որ դուրս գան փողոց և ձևավորեն նոր Կառավարություն, որը ստեղծված իրավիճակում կկարողանա դիմակայել երկրի առաջ ծառացած մարտահրավերներին: «Այս Կառավարությունը վտանգավոր է մեր երկրի համար, նրանք պատրաստ են քայլ առ քայլ զիջել մեր հայրենիքի տարբեր հատվածներ, պատերազմից երեք ամիս է անցել և դուք դրանում համոզվում եք, հիմա ես դա ապացուցելու կարիք չունեմ»:

Ըստ նրա՝ ժողովուրդն, անպայման, դուրս է գալու, քանի որ համոզված է՝ ժողովուրդը չի հանդուրժելու այն իշխանությանը, քանի որ չունի բարոյական, քաղաքական, լեգիտիմ գործելաոճ: Սաղաթելյանը հիշեցրեց, որ հանրության՝ ոչ ակտիվ թափով բողոքի դուրս գալը կապված է մեծ հիասթափության հետ: Վերջինս շեշտեց, որ իրենց նպատակի վերջնական տեսքին հասնելու համար մի քանի պլաններ կան, բայց դեռ շարժվում են առաջին պլանով՝ համաժողովրդական զանգվածային ճնշման տակ հեռացնել այս իշխանություններին:

Իշխան Սաղաթելյանը շեշտեց նաև, որ տեղի ունեցող իրադարձություններին պետք է նաև ՊՆ-ն պատշաճ արձագանքի և նաև ազդեցություն ունենա քաղաքական այն որոշումների վրա, որը պարտադրում է զիջումներ: Արտահերթ ընտրությունների անցկացման մասով Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը որևէ կապ չպետք է ունենա ընտրությունների հետ: «Նա պետք է քաշվի մի կողմ, ընտրություն կլինի, ժողովուրդը կորոշի»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը