Քաղաքական

17.02.2021 08:45


Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. Արցախի ԱԻ պետական ծառայություն

Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. Արցախի ԱԻ պետական ծառայություն

Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են, տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

«Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:

Քիչ առաջ Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է»,-նշված է հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը