Քաղաքական

17.02.2021 15:52


Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան Պուտինն ու Ալիևը, որ ստորագրի և գնա պատսպարվի. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան Պուտինն ու Ալիևը, որ ստորագրի և գնա պատսպարվի. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Բացի ուժային կառույցների կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող անձնական ֆիզիկական պաշտպանությոան հանգամանքներից, գոյություն չունի երկրորդ գործոնը, որը կարող է նրան պահել իշխանության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով, ամենից լավ դա հենց Նիկոլ Փաշինյանն է հասկանում. «Նա այդ փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ քան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Ես հասկանում եմ՝ ինչի համար, որ ստորագրի և գնա պատսպարվի: Կարծում եմ՝ մյուս կողմերը ընդառաջ էին գնացել նրան: Նա հասկացել է, որ եթե դա անի ուղիղ եթերում, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ իր համար:

Նա մի քանի օր չէր հայտնվում, չէր հայտնում իր գտնվելու վայրը, անգամ նշվում էր, որ հանրապետությունն է լքել: Ես չեմ կարծում, որ նորմալ, տրամաբանական որոշում ընդունած որևէ պաշտոնյա կարող է փախչել ու պատսպարվել: Նա այդ ռեժիմում գտնվում է մինչ օրս: Ճիշտ է, հիմա բունկերում չէ բայց անվտանգության բացառիկ միջոցառումներով իրականացվում է նրա կեցավայրի, աշխատավայրի անվտանգությունը: Գաղտնի են պահվում նրա մարզային այցելությունները, աշխատավայրից դուրս ցանկացած հանդիպումները»,-ասաց Ղազարյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը