Քաղաքական

18.02.2021 09:17


«Գող-գող եկավ, գող-գող գնաց»․ գյումրեցին՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին․ «Հրապարակ»

«Գող-գող եկավ, գող-գող գնաց»․ գյումրեցին՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Գող-գող եկավ, գող-գող գնաց»․ երեկ նկատել է գյումրեցիներից մեկը Նիկոլ Փաշինյանի՝ մարզպետարանի շենքից հեռանալուց հետո: Չնայած այնքան էլ «գող-գող» չէր՝ ոստիկանական աննախադեպ հսկողություն էր իրականացվում։ Մինչ հեռանալը նա խորհրդակցություն է արել, որտեղ հայտարարել է․ «Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի», ինչը տագնապի տեղիք տվեց՝ Փաշինյանի զրոյական կետը՝ Արցախի հարցի, տեսանք, թե ինչի հանգեցրեց։

Ապա փակ դռների հետեւում հանդիպել է գերիների հարազատների հետ, որոնց ներշնչել են, որ խոսակցության հրապարակայնացումը կվնասի գործին, եւ նրանք ոչինչ չեն ասել լրագրողներին։ Հետո, առանց դրսում սպասողների հետ շփվելու, Փաշինյանը հեռացել է։ Իսկ դրսում նրան սպասում էին դասադուլ անող թիվ 25 դպրոցի մանկավարժներն ու աշակերտները»։

Այս խորագրի վերջին նյութերը